ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.07.2015 | 00:02

Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր, Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից և ինքն է վերացնում իր թշնամիներին։ Համբերատար է Տերը, մեծ է նրա զորությունը, Տերը ամենևին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտույտով է և կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին։ Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։


Նավումի մարգարեություն 1. 2-4

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ